Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

«Վերին Լարսն» անցանելի է

«Վերին Լարսն» անցանելի է
01.09.2014 | 17:38

«Վերին Լարս» հսկիչ անցակետի երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 30-ից, այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը։
«Վերին Լարս» հսկիչ անցակետի (Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհ) երթևեկությունը փակվել էր օգոստոսի 20-ի երեկոյան փլուզման հետևանքով:
«Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի երթևեկությունն օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է», - նշել են նախարարությունից:
Թեթև մարդատար ավտոմեքենաներին «Վերին Լարս» սահմանային անցակետով թույլատրում էին մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենա արդեն հատել էր սահմանը:
Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է օգոստոսի 31-ից:
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ